• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ նիդերլանդացի գործարարներին ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրը և տնտեսական ներուժը

21 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 21-ին դեսպանության և Էյնդհովենում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆի նախաձեռնությամբ Նիդերլանդների ՏՏ կենտրոն համարվող Ֆելդհոֆեն քաղաքում տեղի ունեցավ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված հայաստանյան ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես, որն առցանց եղանակով իրականացրեց Էնթերփրայզ Արմենիան։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան դեսպան Տիգրան Բալայանը և պատվավոր Հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆը։ 

Տ. Բալայանը ներկաներին պատմեց անկախությունից ի վեր Հայաստանի երեսնամյա անցած ճանապարհի, ունեցած դժվարությունների, պետական կառավարման ոլորտում և տնտեսությունում իրականացվող ընթացիկ բարեփոխումների, հայ-նիդերլանդական դարավոր կապերի, ներկայիս փոխգործակցության և հեռանկարների մասին։

Այնուտեհև Էնթերփրայզ Արմենիայի գործընկերները տեսակապի միջոցով հյուրերին ներկայացրեցին Հայաստանի ընդհանուր ներդրումային միջավայրը, օրենսդրական դաշտը, Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, ՀՀ տարածքով ավելի մեծ շուկաներ  մուտք գործելու հնարավորությունները։ 

Առցանց շնորհանդեսի ավարտին ներկաներին բաժանվեցին նաև Հայաստանում տնտեսական գործունեության և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական նյութեր։

Ներկայացումից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ 

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների մեքենաշինական, բժշկական սարքավորումների արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, սպորտի ասպարեզում անվանի անձինք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: